Ads 468x60px

2.06.2012

Դիվանագիտական Ծառայությունը Անգլիայում

Անգլիայի դիվանագիտական ծառայության ակունքները գալիս են դեռևս 14-րդ դարից: Համապատասխան պաշտոններով պրոֆեսիոնալ դիվանագիտական անձնակազմ է ստեղծվել Վիլհելմ 3-րդի իշխանության օրոք` 17-րդ դարի վերջերին: Դիվանագիտության կազմակերպման ու կատարելագործման կարևոր փուլ էր 1782 թվականը, երբ ստեղծվեց դիվանագիտական միասնական կենտրոնական գերատեսչություն Forein office, որը մինչ օրս էլ պահպանում է իր անվանումը և բավականին մեծ ազդեցություն է գործում երկրի արտաքին քաղաքականության վրա:

1968թ. հոկտեմբերի 17-ին ստեղծվեց <<նոր ֆորին օֆիսը>>` արտաքին գործերի և համագործակցության հարցերով նախարարությունը, որը Անգլիայի արտաքին հարաբերությունների ամենակարևոր մարմինն է: Այն արտասահմանում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների հետ միասին առանցքային դեր է խաղում երկրի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների մշակման և իրականացման գործում` պահպանելու այլ պետությունների հետ քաղաքական հարաբերությունները ապահովելու  Անգլիայի մասնակցությունը միջազգային կազմակերպություններում և գլոբալ բնույթ ունեցող խնդիրների լուծման մեջ, միջազգային հանրությանը իրազեկելու երկրում տեղի ունեցած իրադարձություններին, անգլերեն լեզուն և բրիտանական մշակույթը տարածելու, միացյալ թագավորության քաղաքացիների  շահերը արտասահմանում պաշտպանելու խնդրում: 
Երկրի արտաքին քաղաքականության բնագավառում գլխավոր գործող անձինք են` վարչապետը, արտաքին գործերի նախարարը և դիվանագիտական աշխատակազմի մասնագետ ղեկավարները, որոնք էլ մշակում են Անգլիայի միջազգային գործունեության ռազմավարական հիմնական ուղղությունները:
Պահպանելով անգլիական դիվանագիտության ավանդույթները` Ֆորին օֆիսը առաջնորդվում է մշտական նպատակներով և բարձր պրոֆեսիոնալիզմին տիրապետելու սկզբունքով: Այն մեծ նշանակություն է տալիս դիվանագիտական որակական  և անձնական հատկանիշներին` ազնվությանը, բարեխղճությանը, իր մասնագիտությամբ հրապուրված լինելուն և իր գործին նվիրվելուն: