Ads 468x60px

2.15.2012

1921թ. Կարսի Կոնֆերանսը

Մոսկվայի ռուս-թուրքական կոնֆերանսից հետո որոշում էր կայացվել Անդրկովկասյան խորհրդային հանրապետությունների և Քեմալական Թուրքիայի միջև` սահմանների վերջնական ճշգրտման և հաստատման նպատակով հրավիրել կոնֆերանս: Թուրք-անդրկովկասյան կոնֆերանսը տեղի ունեցավ Կարսում 1921թ. սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 13-ը:
Կոնֆերանսին մասնակցում էին անդրկովկասյան երեք խորհրդային հանրապետությունները, Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչը մի կողմից և Քեմալական Թուրքիայի ներկայացուցիչը մյուս կողմից: Հայաստանի Խորհրդային Հանրապետությունը ներկայացնում էին Մռավյանը և Մակինցյանը: Վրաստանի Խորհրդային Հանրապետությունը ներկայացնում էին Ավանիձեն և Էլիավան, իսկ Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունը` Շահտանտինսկին: Քեմալական Թուրքիան բանակցություններին ներկայացնում էր Կարաբեքիր փաշան, Վելի բեյը, Մուհթար բեյը և Մահդուն Շեհքեթ բեյը: Խորհևդային Ռուսաստանը ներկայացնում էր Գանեցկին:
Կոնֆերանսի առաջին իսկ օրվանից Թուրքիայի պատվիրակությունը փորձում էր անջատ պայմանագրեր ստորագրել Անդրկովկասի յուրաքանչյուր հանրապետության հետ: Սակայն Խորհրդային Ռուսաստանի դիրքորոշումը տվյալ հարցում Կարաբեքիր փաշայի առջև լուրջ դժվարություններ առաջացրեց:
Պետք է նշել, որ ընդհանուր պայմանագրի ստորագրման հարցը Թուրքիայի հետ առանձնահատուկ կարևորություն ուներ Խորհրդային Հայաստանի համար, որի նկատմամբ Թուրքիան դեռ շարունակում էր զավթողական քաղաքականության միտումներ դրսևորել: Կարսի պայմանագիրը, ըստ էության, կրկնում և ամրապնդում էր Մոսկվայի մարտի 16-ի պայմանագիրը:
Խորհրդային Ռուսաստանը չկարողացավ Թուրքիայի հետ բանակցություններում գալ փոխզիջումային տարբերակի: 
Կարսի պայմանագիրը թուրքականդիվանագիտության հերթական հաղթանակն էր: Փաստորեն, կոնֆերանսի ընթացքում ծավալված բանակցություններին խորհրդային <<միացյալ>> քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ տապալվեց: Կարսի պայմանագիրը այն հիմնական պատմա-քաղաքական հենքն էր, որն այսօր թե ադրբեջանական և թե թուրքական կողմերը օգտագործում են Նախիջևանի նկատմամբ` Հայաստանի Հանրապետության թեկուզ ամենաչնչին հավակնությունները չեղյալ դարձնելու համար: