Ads 468x60px

2.15.2012

Դեսպանական Գործը Վենետիկում

Դեսպանական գործի կազմակերպման մեջ Վենետիկը մրցակից չուներ: Արդեն 13-րդ դարի պահպանված աղբյուրներից դատելով` հնարավոր է պատկերացնել վաղ ժամանակաշրջանների հրատարակված որոշումների, կանոնակարգերի մասին, որոնցում մանրամասնորեն գրված էին Վենետիկի Հանրապետության արտասահմանյան ներկայացուցիչների վարքագծի և գործունեության նորմերը:

Վերադարձից հետո դեսպանները պետությանն էին հանձնում նստավայր երկրում ստացած բոլոր նվերները: Նրանց արգելված էր ձեռք բերել այդ երկրի թագավորական պալատներում որևէ տիտղոս կամ կոչում: Դեսպանները, նմանապես իրավունք չունեին այդ երկրներում, ուր նշանակված էին, ունենալ սեփականություն: Դեսպանները իրավունք չունեին զրուցել արտասահմանցիների հետ իրենց պետության գործերի մասին: Դեսպանը նստավայր երկիր պետք է գնար առանց ընտանիքի կամ կնոջ: Դրանում կար պետական գաղտնիքները բացահայտելու վախը: Թույլատրվում էր իր հետ տանել միայն սեփական խոհարարին, որպեսզի թունավորման վտանգ չլիներ:
Առաջին անգամ պատմության մեջ Վենետիկում էր դիվանագիտությունը հասցվում արվեստի մակարդակի: Կոմինի խոսքերով, Վենետիկում դիվանագիտական գործը վարվում էր այնքան խելամտորեն, որքան չէր արվում և ոչ մի երկրում: Այդ պատճառով, վենետիկյան դիվանագիտությունը մեծ ազդեցություն թողեց ողջ Եվրոպոյի դիվանագիտական ծառայության ձևավորման վրա: