Ads 468x60px

6.25.2012

Ռեսուրսները ժամանակակից համաշխարհային տնտեսությունում

Ազգային տնտեսությունների, ինչպես նաև ամբողջ համաշխարհային տնտեսության գործունեությունը հիմնվում է տնտեսական ռեսուրսների վրա` աշխատանք, ձեռնարկչատիրական ունակություններ, բնական ռեսուրսներ, կապիտալ:
Հետագայում տնտեսական ռեսուրսները ձևավորում են երկրի, տարածաշրջանի և աշխարհի բնառեսուրսային պոտենցիալը:
Աշխատանքային ռեսուրսը բնակչության այն հատվածն է, որն ունի ֆիզիկական, մտավոր ունակություններ, որոնք անհրաժեշտ են աշխատանքային գործունեության իրականացման համար: Դրանք են` աշխատանքային տարիքի բնակչությունը, աշխատող թոշակառուները, աշխատող դեռահասները:
2005 թվականին աշխարհի բնակչությունը կազմում էր 6.4 մլրդ. մարդ: Այսօր աշխարհի կարևորագույն խնդիրներից է դեմոգրաֆիական հիմնախնդիրը` բնակչության ծերացման խնդիրը:
Բնակչությունը համարվում է ծեր, եթե նրա 60-ն անց բնակչությունը կազմում է 12 տոկոս և ավել: Ըստ ՄԱԿ-ի հաշվարկների 1950 թվականից տեղի է ունենում բնակչության ծերացում և, եթե 60-ն անց բնակչությունը 1950 թվականին կազմում էր 8.2 տոկոս, ապա 2000 թվականին` 20 տոկոս, իսկ 2005 թվականին` 30 տոկոս: