Ads 468x60px

2.14.2012

Ազգային Պետությունների Ծագումը

Անգլիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, հյուսիս-արևելյան Ռուսիայում աստիճանաբար ամրապնդվում էր ֆեոդալական միապետությունը: Դրան նպաստում էին տնտեսական կապերի զարգացումը, ինչպես նաև այդ երկրներում մասնատված ֆեոդալական մարզերի միավորումը: Կազմակերպվող եվրոպական ազգային պետություններում առաջանում են ոչ միայն ներքին, այլև արտաքին բարդ խնդիրներ:
Այսպիսի խնդիրների լուծման համար ֆեոդալական միապետերը ծրագրում էին պատերազմների և դիվանագիտության իրենց ձևերը:
Պապերի և կայսրերի համաշխարհային տիրապետության նպատակների համեմատությամբ ֆեոդալական միապետերի պլանները թվում էին ավելի իրական և կարող էին կյանքում կենսագործվել: Նրանց օգնում էին կայսրական և պապական դիվանագիտական ավանդույթները, յուրացնելով դրանք, մշակում էին իրենց ճկուն դիվանագիտությունը, որը էական դեր էր խաղում ազգային պետությունների առաջացման գործում:
Ֆեոդալական մասնատվածությունը աստիճանաբար հաղթահարող և կենտրոնացված  իշխանության ուղին բռնող երկիր էր Ֆրանսիան: Այն համարում ենք նաև թագավորական իշխանության դասական երկիր: Կապետինգների դինաստիայի թագավորները իրենց իշխանությունը ամրապնդեցին ոչ մեծ կալվածքում` Դոմենոնում: Այնուհետև այն տարածեցին մյուս մարզերում` աստիճանաբար թուլացնելով իրենց հակառակորդ պլանտագեներների իշխանությունը Եվրոպայում: Հզոր ֆրանսիական միապետության հիմնադիրը եղավ Ֆիլիպ 2-րդ Ավգուստը:
Նրա թոռ` Լյուդովիկոս 9-րդի օրոք Ֆրանսիան դարձավ Եվրոպայի ամենաուժեղ պետություններից մեկը: Լյուդովիկոս 9-րդը, մի կողմից ռազմատենչ, ոչ խելացի, իսկ մյուս կողմից` խաղաղասեր անձնավորություն էր: հարևան պետությունների միջև վեճերը նա ձգտում էր լուծել բացառապես դիվանագիտական ճանապարհով: Արագոնյան և ֆրանսիական թագավորների միջև մի քանի տարի բուն ֆրանսիական գավառների հարցում կային տարաձայնություններ, որոնք Լյուդովիկոս 9-րդին հաջողվեց լուծել դիվանագիտական ճանապարհով: Դրանով իսկ, նա կարողացավ իր համար շատ կարևոր խնդիր վճռել. նա կարգավորեց իր հարաբերությունները Կաստիլիայի հետ:
Լյուդովիկոս 9-րդի օրոք գերմանական կայսրության թուլացման, պապերի հետ պայքարի և Անգլիայի ներքին երկպառակտությունների պայմաններում Ֆրանսիան Եվրոպայում գրավեց գերիշխող դիրք: