Ads 468x60px

2.08.2012

Միջազգային Պաշտպանությունից Օգտվող Անձանց Նկատմամբ Կատարվող Հանցագործությունների Դեմ Պայքարը

Համաձայն «Միջազգային պաշտպանությունից օգտվող, այդ թվում դիվանագիտական անձանց դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման ¨ պատժի վերաբերյալ 1973թ. կոնվենցիայի» 2-րդ հոդվածի հանցագործություններ են համարվում`
-միջազգային պաշտպանությունից օգտվող անձանց սպանությունը, առ¨անգումն ու վերջիններիս անձի կամ ազատության դեմ ուղղված հարձակումները,
-հարձակումները միջազգային պաշտպանությունից օգտվող անձի բնակելի, աշխատանքային տարածքի կամ տրանսպորտային միջոցի վրա, եթե այն սպառնում է տվյալ անձի կյանքին, առողջությանը ¨ ազատությանը,
-սպառնալիքը (կամ) վերը նշված ցանկացած հարձակման փորձը կամ թվարկված յուրաքանչյուր արարքի հանցակցությունը:
Նշված կոնվենցիայի համաձայն` «Միջազգային պաշտպանությունից օգտվող անձանց» թվին են պատկանում`
1) տվյալ պետության Սահմանադրությանը համապատասխան պետության գլուխը կամ այդ ֆունկցիան իրականացնող կոլեգիալ մարմնի յուրաքանչյուր անդամ, կամ կառավարության ղեկավարը կամ օտարերկրյա պետության տարածքում գտնվող արտաքին գործերի նախարարը ¨ նրան ուղեկցող ընտանիքի անդամները:
2) պետության ցանկացած ներկայացուցիչ կամ պաշտոնատար անձ, կամ միջկառավարական միջազգային կազմակերպության ցանկացած պաշտոնատար անձ, ում անձի կամ նրա հետ բնակվող ընտանիքի անդամների կամ աշխատանքային կամ բնակելի տարածքի կամ տրանսպորտային միջոցի նկատմամբ կատարվել է հանցագործություն, ¨ միջազգային նորմերին համապատասխան նա իր կամ իր ընտանիքի անդամների անձի, ազատության կամ արժանապատվության նկատմամբ կատարված ոտնձգության դեպքում օգտվում է հատուկ պաշտպանությունից:
Համաձայն 1973թ. նշված կոնվենցիայի` տվյալ պետությանն ընդդատյա են այն դեպքերը, եթե`
- արարքը կատարվել է ցանկացած անձի կողմից տվյալ պետության տարածքում կամ այդ պետությանը պատկանող նավի կամ օդանավի վրա,
- տվյալ պետությունը ներկայացնող անձի, կամ տվյալ պետության տարածքում օտարերկրյա պետությունը կամ միջազգային կազմակերպությունը ներկայացնող անձի նկատմամբ,
- հանցագործը ձերբակալվել է տվյալ պետության տարածքում,
- հանցագործը հանդիսանում է տվյալ պետության քաղաքացի:
ՀՀ Քր. օր.-ի 396-րդ հոդվածը նույնպես պատասխանատվություն է նախատեսում միջազգային պաշտպանությունից օգտվող անձանց կամ հաստատության վրա հարձակվելու համար:
Հոդվածի երկրորդ մասով պատասխանատվություն է նախատեսված նաեւ նույն գործողությունների կատարման համար, որոնք անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ, առողջությանը ծանր վնաս են պատճառել կամ զուգորդվել են գույքի կամ կարեւոր փաստաթղթեր ոչնչացնելով: