Ads 468x60px

6.27.2012

Պետության Ծագման Պատճառները

Նախնադարյան համայնական հասարակարգի երկարատև, բայց անշեղ զարգացման գործընթացում աստիճանաբար ստեղծվում էին նախադրյալներ նրա որակական վերափոխումների համար:
Աշխատանքի գործիքների կատարելագործմանը համապատասխան մարդիկ ձեռք էին բերում նոր արտադրական հմտություններ, բարձրանում էր աշխատանքի արտադրողականությունը, մշակույթը, բարոյականությունը, հասարակության անդամների շահերը դառնում էին առավել բազմաբնույթ և հակասական:
Այդպիսի պայմաններում հասարակական հարաբերությունների կոորդինացումը կորցնում էր իր հավասարակշռությունը: Հասարակությունը մարդկանց տնտեսապես անհավասար խմբերի տրոհվելու հետևանքով, օբյեկտիվորեն ծնում է իշխանության այնպիսի կազմակերպում, որը պետք է մի կողմից պահպաներ ունևորների շահերը, իսկ մյուս կողմից` զսպեր հակասությունը նրանց և տնտեսապես կախյալ վիճակում գտնվող մասի միջև: Հասարակությունից առանձնացված այդպիսի կազմակերպություն եղավ պետությունը:
Պետությունը հատուկ հասարակական կազմակերպություն է, որը, ի տարբերություն նախնադարյան համայնական հասարակարգի իշխանության կազմակերպության, բաղկացած է մշտական հասարակական` գործերի կառավարմամբ զբաղվող հատուկ մարմիններից: