Ads 468x60px

2.15.2012

Պետությունների Տիպավորումը Միջազգային Հարաբերություններում

Աշխարհի քաղաքական քարտեզները մեծ մասամբ արտացոլում են պետությանը, այսինքն` երկրագնդի վրա գոյություն ունեցող տարածքային, քաղաքական կազմավորութմները:

Աշխարհի պետությունները կարելի է բաժանել  ելնելով մի քանի ցուցանիշներից.
1. Տարածքի մեծություն
2. Բնակչության թիվ
3. Պետական կառուցվածք
4. Պետական իշխանության տարածքային կազմակերպում
5. Աշխարհաքաղաքական դիրք:
Քաղաքական քարտեզի վրա պետությունները նշելու կարևոր պայմանը պետք է լինի պետության տարածքի առկայությունը: Պետական տարածք կոչվում է երկրագնդի մակերեսի որևէ հատված, որը գտնվում է որևէ պետության գերիշխանության տակ և առանձնանում է պետական սահմաններով: Պետական սահմանը, պետական տարածքը եզրավորող գիծն է երկրի մակերեսի ուղղահայաց հարթությունը դեպի մթնոլորտ 25 կմ. երկարությամբ և դեպի երկրի խորքը 25 կմ. խորությամբ:
Ըստ պետության տարածքի, պետությունները բաժանվում են հետևյալ խմբերի.
1. Շատ փոքր պետություններ
2. Փոքր պետություններ
3. Միջին մեծության պետություններ
4. Խոշոր պետություններ
5. Շատ խոշոր պետություններ