Ads 468x60px

2.06.2012

Դիվանագիտություն

Ինչպես միջազգային կյանքում, այնպես էլ մեր առօրյայում շատ են կիրառվում <<դիվանագիտություն>>, <<դիվանագիտական հարաբերություններ>>, <<դիվանագիտական ծառայություն>>, <<դիվանագետ>> և դրանց համարժեք հասկացություններ, որոնց նշանակության կարևոր դերը վերապահված է պետության արտաքին քաղաքական գործունեությունն ու բանակցություններ վարելու հմտությունն իրականացնողներին:

Տարբեր ժամանակներում հայտնի շատ դիվանագետներ տվել են <<դիվանագիտություն>> հասկացության իրենց բնորոշումները: Այսպես, անգլիացի փորձառու դիվանագետ Էռնեստ Սատոույի աշխատության մեջ դիվանագետը բնորոշվում է այսպես. <<Դիվանագետ է համարվում դիվանագիտական գործերին առնչվող յուրաքանչյուր պետական ծառայող, թե իր հայրենիքում` արտաքին գործերի գերատեսչությունում, թե արտասահմանում` դեսպանություններում և դիվանագիտական այլ գործակալություններում աշխատող: Օտարերկրյա գերատեսչության ղեկավարը նույնպես դիվանագետ է, քանզի նա պետական պատասխանատու գործիչ է, որին հանձնարարված է վարել իր երկրի հարաբերությունները այլ պետությունների հետ: Նա դիվանագետ է կրթությամբ, կամ քաղաքական գործիչ, որը սովորաբար այդպիսի աշխատանքների համար տիրապետում է հատուկ գիտելիքների>>:
Ինչպիսի բացատրություն էլ տրվի <<դիվանագիտություն>> հասկացությանը, այն բնութագրելիս հարկավոր է ուշադրություն դարձնել հետևյալ կարևոր հանգամանքին. դիվանագիտությունը տվյալ պետության արտաքին քաղաքականության խնդիրներն ու նպատակներն իրականացնող պետական գործունեություն է: Դիվանագիտությունը իրականացնում է տվյալ պետության շահերին ծառայող օպերատիվ աշխատանք, որում հիմնական գործելակերպը բանակցություններն են: