Ads 468x60px

2.18.2012

Սպառազինությունների մրցավազքը միջազգային հարաբերություններում

Սպառազինությունների մրցավազքի հարցը առավել արմատական բնույթ ուներ սառը պատերազմի ժամանակաշրջանում: Այդ ժամանակ պետությունների ծախսը ռազմական բնագավառում հասել էր կիզակետին: Այդ կիզակետի ամենաբարձր ցուցանիշը հաստատվել է 1985թ.: Պետք է նշել, որ այսօր ևս, թեպետ և սառը պատերազմը ավարտված է, մրցավազքի ավանդական կանոնները չեն փոխվել, ավելին` հաճախ նաև զարգանում են:

Ակնհայտ է, որ պետության ռազմական հզորությունը չի ամփոփվում միայն նրանով, թե պետությունը որքան գումար է տրամադրում այդ բնագավառին, այլ ինչ զենքի տեսականի ունի այն: Սառը պատերազմի ժամանակաշրջանում սպառազինությունների քանակն ու բովանդակությունը որոշիչ գործոններ էին համաշխարհային թատերաբեմում: Միջուկային զենքի ի հայտ գալով և ԱՄՆ-ի կողմից 1945թ. օգոստոսին այն <<հաջողությամբ>> Ճապոնիայի դեմ օգտագործման արդյունքում հիմք դրվեց միջուկային դարաշրջանին:
Աշխարհում գոյություն ունի միջուկային զենքի երկու տեսակ` ատոմային զենք, որն պայթում է ատոմային տարրերի տարանջատման արդյունքում, և ջերմամիջուկային կամ ջրածնային զենք, որի հիմքում ընկած է ջերմամիջուկային սինթեզը:
Միջուկային զենքը զանգվածային ոչնչացման միջոց է, որի նպատակն է հակառակորդի ֆիզիկական ուժի գլոբալ ոչնչացումը և իր մեջ ներառում է նաև քաղաքացիական տարրի ոչնչացումը: Այս բոլոր հատկությունների արդյունքում միջուկային զենքի նկատմամբ հաստատված է առավել մեծ ուշադրություն և հսկողություն:
<<Միջուկային ակումբի>> պաշտոնական անդամներն են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ հինգ պետությունները` Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա: Հենց այս պետություններն են 1967թ. հունվարի 1-ին ստորագրել միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը: Հարկ է նշել, որ միջուկակիր հինգ պետություններից զանգվածային ոչնչացման զենքի առավել մեծ պաշարները գտնվում են Ռուսաստանի և ԱՄՆ-ի մոտ:
Զանգվածային ոչնչացման զենքի կրճատման ուղղությամբ տարվող աշխատանքները 1980-ական թվականներին իրոք ունեցան զգալի տեղաշարժեր: Նախ, ողջ աշխարհը հայտնվեց ապառազմականացման գործընթացում, ինչը, իր հերթին, պայմանավորեց նաև սառը պատերազմի ավարտը և ԽՍՀՄ-ի կազմալուծումը: Այս հանգամանքներում հարկ է նշել , որ մեծ նշանակություն ունի միջուկային զենքի հեղափոխական լինելու հանգամանքը: