Ads 468x60px

2.18.2012

Ղրիմի կոնֆերանսը

Կատարելով նախկինում ձեռք բերված համաձայնություննեևը, մեծ տերությունների ղեկավարները, որոշում ընդունեցին կազմակերպել մեկ այլ հանդիպում` քննարկելու համար պատերազմը հրահրող և հետպատերազմական ժամանակաշրջանի հարցերը:

1944թ. օգօստոս-հոկտեմբեր ամիսներին Դումբարտոն Օքսում տեղի ունեցավ ԱՄՆ-ի, ԽՍՀՄ-ի, Անգլիայի և Չինաստանի կոնֆերանսը, որտեղ քննարկվեց ՄԱԿ-ի կազմավորման հիմնահարցերը, ինչպես նաև կազմակերպության կանոնադրությունը: Այդուամենայնիվ, կոնֆերանսի մասնակիցները չկարողացան պայմանավորվել ՄԱԿ-ի կանոնադրության մշակման և կիրառման հարցերի շուրջ: Արդեն 1945թ. փետրվարի սկզբին Ղրիմում տեղի ունեցավ ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Անգլիայի կառավարությունների ղեկավարների եզրափակիչ հանդիպումը, որտեղ հերթական անգամ քննարկվեցին վերոհիշյալ հարցերը: Սակայն այս կոնֆերանսի գլխավոր հարցը ոչ միայն ՄԱԿ-ի ստեղծումն էր, այլ նաև Գերմանիայի օկուպացիայի, նրա տարածքի բաժանման և հսկողության սահմանման խնդիրը:
1945թ. ապրիլի 25-ին Սան-Ֆրանցիսկոյում գումարվեց ՄԱԿ-ի հիմնադիր կոնֆերանսը: Այս օրը պատմական և շատ առումներով նաև շրջադարձային  օր է միջազգակին հարաբերություններում կոլլեկտիվ  անվտանգության և համաշխարհային խաղաղության պահպանման գործում:
Ղրիմի կոնֆերանսի վերջին օրը ստորագրվեց նաև Ճապոնիայի դեմ մղվող պատերազմում ԽՍՀՄ-ի մասնակցության մասին համաձայնագիրը: Այն նախատեսում էր, որ Գերմանիայի անձնատուր լինելուց հետո երկու-երեք ամիսների ընթացքում ԽՍՀՄ-ը պետք է իր ուժերը կենտրոնացնի Ճապոնիայի դեմ մղվող պատերազմում:
Պետք է նշել, որ պարզ դարձավ, որ ԽՍՀՄ-ը պատրաստ է հաղթանակ ձեռք բերել ցանկացած քանակությամբ զոհերի հաշվին: