Ads 468x60px

6.26.2012

Եվրամիության Գլոբալ Դերը

ԵՄ-ի բնակչության թիվը հասնում է 450 միլիոնի. այն գերազանցում է Ռուսաստանի և Միացյալ նահանգների բնակչությանը միասին վերցրած:
Միջազգային առևտրում Եվրոպական Միության բաժինը ամենամեծն է. նրան է պատկանում նաև համաշխարհային հարստության մեկ չորրորդը: Աղքատ երկրներին տրամադրվելիք օգնության գործում Եվրամիության ներդրումը ավելի մեծ է, քան որևէ այլ պետության: Միջազգային արժույթային շուկայում Եվրամիության դրամային արժույթը` Եվրոն, երկրորդն է և զիջում է միայն ամերիկյան դոլարին:
ԵՄ-ն նպատակ չունի դառնալ համաշխարհային տիրություն: Իր ստեղծման պահին, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ԵՄ-ի առաջ դրված խնդիրը Եվրոպայի ազգերը և ժողովուրդները միավորելն էր: Սակայն, Եվրամիությունը ընդլայնվեց և ստանձնեց նոր պարտականություններ, որի հետևանքով այն պետք է վերանայի իր հարաբերությունները աշխարհի մյուս երկրների հետ: Առևտրին խոչընդոտող սահմանափակումների վերացմանը, աղքատ շրջանների զարգացմանն ու խաղաղ համագործակցության հաստատմանը զուգահեռ ԵՄ-ն աշխատում է մյուս երկրների հետ` նրանց էլ մասնակից դարձնելու ազատ շուկայական հարաբերությունների, տնտեսական աճի և կայունության բարիքներին: Միաժամանակ ԵՄ-ն պաշտպանում է իր տնտեսական և առևտրային շահերը միջազգային հարաբերություններում: