Ads 468x60px

2.12.2012

Դիվանագիտական Ծառայությունը Ֆրանսիայում

Ֆրանսիայի բազմադարյան պատմությունը վկայում է, որ ֆրանսիացիները դիվանագիտական արվեստի հմուտ վարպետներ են, և դա հնարավորություն է տվել նրանց բարձր պահելու իրենց երկրի հեղինակությունը և կշիռը միջազգային ասպարեզում:

Դեռևս 17-րդ դարի սկզբին պետական հայտնի գործիչներից մեկը` կարդինալ Ռեշելիեն, հայտարարել է, որ <<դիվանագիտությունը շարունակական գործընթաց է, որը նախատեսում է մշտական բանակցություններ>>:
Ֆրանսիական դիվանագիտության անցած ուղու արժեքների մասին շատերն են գրել, սակայն շատ դիպուկ է ասված, որ այն <<դիվանագիտական դիվանագիտություն է>>:
եթե համեմատում ենք ֆրանսիական դիվանագիտության կազմակերպումը և իրականացումը այլ երկրների հետ, ապա նկատում ենք, որ այն միշտ էլ օրինակելի է համարվել քաղաքակիրթ աշխարհում, իսկ ֆրանսերենը արմատավորվել է որպես դիվանագիտության հաղորդակցության լեզու:
Ֆրանսիական դիվանագիտությունը բոլոր ժամանակներում գործել է այնպիսի արդյունավետությամբ, որ կարողացել է ապահովել երկրի արտաքին քաղաքականության հաջողությունը::