Ads 468x60px

2.06.2012

Ղարաբաղյան Հակամարտության Գենեզիսի Գործոնները

Ղարաբաղյան հակամարտությունն ունի վաղեմի պատմություն: Սեփական գենեզիսը և զարգացման դինամիկան, որը կոնֆլիկտոլոգիայի շատ դասակարգումներում հանդես է գալիս որպես էթնո-քաղաքական հակամարտության ծագման և դասակարգման օրինակ: Ղարաբաղյան հակամարտությունն ունի գենեզիսի երկու խմբի գործոններ, որոնց շարքում մենք առանձնացնում ենք` էնդոգեն և էկզոգեն գործոնները, որոնք, ընդհանուր առմամբ,  հանդիսանում են Ղարաբաղյան հակամարտության պատճառի հիմքերը:

Էնդոգեն գործոնների թվին են պատկանում Ղարաբաղյան հակամարտության իրավա-քաղաքական հիմքերը, էթնո-մշակութային հիմքերը, տնտեսական հիմքերը, կրոնական հիմքերը   և սոցիալ-հոգեբանական հիմքերը:
Էկզոգեն գործոնները հիմնականում դրսևորվում են հակամարտության վրա արտաքին ազդեցության տեսքով, որը, ընդհանուր առմամբ, հանգեցնում է կոնֆլիկտի: